Գերմանացի բլոգեր Յոսի Մարիան մահացել է Կանարներում արձակուրդում գտնվելու ընթացքում:
Մահվան պատճառ է դարձել անորեքսիան, որով 24-ամյա աղջիկը տառապել է վերջին տարիներին:
Իր մահից մի քանի օր առաջ բլոգերը գրել է, որ չի ցանկանում հայտնվել այն 10 տոկոսի մեջ, ովքեր չեն հաղթահարել անորեքսիան և մահացել են:
Յոսի ինքնազգացությունը վատացել է ինքնաթիռում: Նա մահացել է քնի մեջ՝ ընկերոջ գրկում:
Բլոգերը չի թաքցրել իր հիվանդությունը: Նա իր հետևորդներին հորդորել է չլռել իրենց խնդիրների մասին, այլ լուծել դրանք: