Դավիթ Ափոյանի ֆեյսբուքյան էջից.
«Կան իրավիճակներ, երբ չեզոք մնալ հնարավոր չէ: Դու կարող ես երես թեքել ու խուսափել մասնակցությունից, բայց դա չեզոքություն չէ:
Կենցաղային օրինակ բերեմ: Երբ տեսնում ես, որ մեկը մյուսին ծեծում է, ու դու չես միջամտում, դա չեզոքություն չէ: Դա չմասնակցություն է, որով աջակցություն ես հայտնում ծեծողին և անտարբերության մատնում ծեծվողին:
Երբ տեսնում ես, որ իշխանությունները քայլ առ քայլ Հայաստանը տանում են դեպի անդունդը, և դու չես միջամտում, դիրքորոշում չես հայտնում, դա չեզոքություն չէ: Դա օգնության ձեռք է իշխանություններին շարունակելու իրենց «առաքելությունը»:
Երբ տեսնում ես, որ մեր հազարավոր զոհերի սգո երթի անվան տակ վանկարկում են «Նիկոլ, վարչապետ», ու դու գնահատական չես տալիս, դա չեզոքություն չէ: Դա չմասնակցություն է, որով օգնում ես գերեզմանապղծության մասնակիցներին և արժեզրկում զոհերի հիշատակը:
Երբ տեսնում ես, որ իշխանությունների հովանավորյալ գործարարը ասում է. «26 տարի գնացել ուրիշի տան մեջ ապրում եք, հիմա տերն եկել, ասում է՝ գնա, բողոքում եք», և դու դիրքորոշում չես հայտնում, դա ոչ մի կապ չունի չեզոքության հետ: Դա պարզապես բացակայություն է, որով նպաստում ես, որ հայրենիքի դավաճանները հաջողությամբ ավարտեն իրենց գործը:
Մարդ կարող է չեզոք լինել, եթե նժարներին հավասար կշիռ ունեցող քարեր են դրված: Կարող եք չեզոք լինել, ասենք, Ռեալ-Բարսելոնա խաղի ժամանակ, բայց ոչ գերեզմանապղծության կամ հայրենիքի դավաճանության ժամանակ: Մարդ չի կարող չեզոք լինել սեփական ապագայի ու հայրենիքի հարցերում:
Անհայրենիքի հաղթանակի համար հայրենասերի լռությունը բավարար է: Խնդրում եմ երես չթեքել իրականությունից: Պետության ապագան բոլոր գիտակից մարդկանց ակտիվ մասնակցության կարիքն ունի»:
Կան իրավիճակներ, երբ չեզոք մնալ հնարավոր չէ: Դու կարող ես երես թեքել ու խուսափել մասնակցությունից, բայց դա չեզոքություն…
Опубликовано Давидом Апояном Воскресенье, 20 декабря 2020 г.