Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն իր Instagram-ում Արցախի պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Հայկ Սահակյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․
«Այսօր մեր հերոսի ծննդյան օրն է: Ռիժիկս շնորհավոր ծնունդդ
ՀԵՐՈՍ ՏՂԱ
ՀԶՈՐ ՏՂԱ
Խոնարհվում եմ քո առաջ հրաշք տղա: Կյանքդ չխնայեցիր հայրենիքիդ և ընկերոջդ համար: Լուսավոր ջան։
Վստահ եմ դու հիմա երկնային,լուսավոր ու ամենադրախտային վայրում ես :
Ու այս անգույն աշխարհում քո ծննդյան օրը դարձավ լուսավոր օր:
Շնորհակալ եմ Քեզ»։
Հայկն այսօր կդառնար 20 տարեկան։ Նա հերոսաբար զոհվել է` փրկելով ընկերոջ կյանքը: