Նրա մասին, թե ինչու է Սյունիքում ռուսական բազա ունենալը վատ միտք
Advertisement 1000 x 90

Նրա մասին, թե ինչու է Սյունիքում ռուսական բազա ունենալը վատ միտք

Նրա մասին, թե ինչու է Սյունիքում ռուսական բազա ունենալը վատ միտք:

  1. Սա մեծ գին է ունենալու, ռուսը պարտավոր չէ մեր փոխարեն մեր անվտանգությունը պահել:
  2. Այդ գինը սուվերեն լինելուց անվերադարձ հրաժարումն է լինելու:
  3. Եթե ՌԴ-ին պետք է խնդրենք, որ արևլյան սահմանն էլ նա պահի, կնշանակի խնդրել դառնալ նրա մաս:
  4. Սա կնշանակի նաև ի լուր աշխարհի, և առաջին հերթին Ադրբեջանին ասել, որ մենք այնքան տկար ենք, որ նրա հետ սահմանն էլ ունակ չենք պահել: Այս ուղերձը ինքնին մեծ ռիսկեր է պարունակում:
  5. Սահմանների ու պետության անվտանգության մասով արդեն, իսկ ունեք համաձայնագիր ՌԴ հետ, որը կարելի է որոշակիորեն խմբագրել: Եվ սա բավարար է հաջորդիվ ներկայացված գործողության հետ միասին, որ մեր անվտանգությունը մի քանի տարվա մեջ հարաբերական ինքնուրույն ապահովենք:

Ո՞րն է գործողությունը: Ստեղծել աշխարհազոր և բանակի թիվը պատերազմական վիճակներում բազմակի անգամներ մեծացնելու հնարավորություն ունենալ: Սա զուգահեռ անել բանակում խորը և համապարփակ փոփոխությունների:

Սա կնշանակի սեփական խնդիրները ինքնուրույն լուծել, այլ ոչ թե դառնալ բեռ այլ պետության վզին և կորցնել սեփական պետություն ունենալու ներկան ու ապագան:

Գործ անելու փոխարեն, փորձեր ենք անում սրան-նրան վիզ ծռել՝ եղածն էլ ուրիշին զիջելով: Նման կերպ պետություն չեն սարքում:

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի էջից:

Նրա մասին թե ինչու է Սյունիքում ռուսական բազա ունենալը վատ միտք:

1. Սա մեծ գին է ունենալու, ռուսը պարտավոր չէ մեր…

Опубликовано Hovhannes Avetisyan Среда, 23 декабря 2020 г.



Նման նյութեր