Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառմամբ անդրադարձել է այսօր անհնազանդության ակցիա իրականացնելիս գեներալ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին բերման ենթարկելուն։
«Սա է այսօրվա կառավարությունը, որը «հարգում» է հերոսներին ու «պատվում»՝ ձերբակալելով, որովհետեւ հանուն հայրենիքի պաշտպանության կռվել են, չեն պարտվել ու հիմա էլ չեն լռում»,- Instagram-յան էջի Stories բաժնում գրել է նա։