Մասնագետներն ակնառու կերպով ցույց են տվել, թե ինչպես է կորոնավիրուսը տարածվում փակ տարածքում
Advertisement 1000 x 90

Մասնագետներն ակնառու կերպով ցույց են տվել, թե ինչպես է կորոնավիրուսը տարածվում փակ տարածքում

Ամանորյա տոների նախաշեմին Ֆինլանդիայից եւ ԱՄՆ-ից գիտնականներն  ակնառու կերպով ցույց են տվել, թե ինչպես է կորոնավիրուսը տարածվում փակ տարածքում: Իրենց աշխատությունը նրանք տեղադրել են Աալտոյի համալսարանի կայքում:

«Կորոնավիրուսը տարածվում է ինչպես կաթիլների, այնպես էլ աերոզոլների միջոցով: Դրանք ձեւավորվում են, օրինակ, երբ մարդիկ խոսում են, շնչռում եւ երգում: Մեր նորագույն սիմուլյացիան ցույց է տվել, որ խոշոր կաթիլներն արագ են ներքեւ ընկնում: Սակայն առավել թեթեւ աերոզոլները հեշտ են տեղափոխվում սեղանից այն կողմ եւ մի սենյակից մյուսը»,-պարզաբանել է համալսարանի դոցենտ Վիլլե Վուորինեն:

Medportal.ru-ի հաղորդմամբ՝ օդում աերոզոլների քանակը կարող է կտրուկ մեծանալ, եթե փակ տարածքը վատ է օդափոխվում:

Կոլորադոյի համալսարանից Խոսե-Լուիս Հիմենեզը հիշեցրել է, որ աերոզոլը, ինչպես եւ խոշոր կաթիլները, առավել վտանգավոր են մոտ տարածության վրա:

«Տեղաշարժվելիս աերոզոլը լուծվում է: Աերոզոլի վարակի ռիսկը կարող է նվազել ֆիզիկական հեռավորության, մարդկանց հանդիպելիս դիմակի մշտական կրման եւ լավ օդափոխության միջոցով»,-ասել է նա:

Գիտնականները ցույց են տվել նրանց կողմից ստեղծված մոդելներից մեկը, որը կանխագուշակում է որ վատ օդափոխվող փակ տարածքում 6 մարդու հանդիպման ժամանակ, որոնցից մեկը վարակված է, միջոցառման ավարտին կվարակվեն բոլորը, եթե դիմակ չկրեն: Վարակման հավելյալ պայման են բարձրաձայն զրույցները:

«Եթե հանդիպման տեւողությունը կրճատվի երկու անգամ, եւ եթե մարդիկ դիմակ կրեն, իսկ փակ տարածքը լավ օդափոխվի, ապա մոդելը կանխատեսում է առնվազն մեկ մարդու վարակում»,-նշել է Հիմենեզը:

news.am