Դերասանուհի Անջելինա Ջոլիի հայրը՝ Ջոն Վոյտը, արտահայտվել է դստեր վիճակի մասին այն բանից հետո, երբ մամուլում լուրեր տարածվեցին Ջոլիի սարսափելի նիհարելու մասին։
Ըստ հոլիվուդյան դերասանի, Անջելինան իրեն լավ է զգում։
Ջոլին շարունակում է պայքարը Բրեդ Փիթի հետ՝ երեխաների խնամակալությունը միայնակ ստանձնելու համար։ Դերասանուհին շատ է անհանգստանում։ Սթրեսը նրան բառացիորեն հյուծել է։ Ջոլին սարսափելի նիհարել է ու սկսել է շատ ծխել։
Վոյտը հանգստացրել է լրագրողներին՝ ասելով, որ Ջոլին լավ է իրեն զգում և այս պահին նա զբաղված է միայն Փիթից բաժանվելու մտքերով, ինչպես նաև առաջիկա Սուրբծննդյան տոներով։
«Սուրբ ծնունդը ընտանեկան տոն է և ես մեծ ընտանիք ունեմ։ Հույս ունեմ հանդիպել թոռներիս հետ։ Դեռևս ակտիվորեն ծրագրեր են կազմում»,-ասել է Վոյտը E! News-ին։