Ամանորին հաշված օրեր են մնացել: Այս օրերին մարդիկ ակտիվ քննարկում են, թե ինչպես են դիմավորելու Նոր տարին: Tert.am Life–ը հեռուստամեկնաբան Էռնա Էլիզբարյանից հետաքրքրվել է, թե որտեղ և ում հետ է դիմավորելու 2017 թվականը, ինչպես է պատրաստվում տոներին և արդյոք զարդարել է տոնածառը:
«Ամանորն ընտանեկան տոն է, այդ իսկ պատճառով անպայման ընտանիքիս հետ եմ դիմավորում: Կեսգիշերից հետո հնարավոր է ընկերներով հավաքվենք, ակումբ կամ ռեստորան գնանք և շարունակենք խնջույքը»,- ասաց Էռնան և հավելեց, որ շատ է սիրում Նոր տարին:
Ամբողջությամբ՝ life.tert.am