Netflix-ի ամերիկյան գրադարանում այլեւս չկան ֆիլմեր, որոնցում խաղում է Ջոնի Դեփը, հայտնում է The Geekbuzz-ը։
Սթրմինգային ծառայությունն առայժմ պաշտոնական հայտարարություն չի արել։ Հնարավոր է՝ սա պարզապես համընկնում է եւ բովանդակության թարմացում։ Հնարավոր է նաեւ` այն ուշացած արձագանք է նրան, որ Ջոնի Դեփը պարտվել է նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի հետ կապված զրպարտության մասին գործում։ Վերջինս պնդում էր, որ ամուսինը ծեծի էր ենթարկում իրեն։