Շախմատի աշխարհի տասներեքերորդ չեմպիոն Գարի Կասպարովը Twitter-ում հայտնել է իր մոր` Կլարա Կասպարովայի մահվան մասին:
«Խորը ցավով հայտնում եմ մորս՝ Կլարա Կասպարովայի մահվան մասին: Իմ օրինակելի կերպարը, իմ ամենամեծ պաշտպանը, իմ իմաստուն խորհրդականը և իմ ճանաչած մարդկանցից ամենահզորը: Ես սիրում եմ քեզ, մայրիկ», – գրել է Կասպարովը:
Աշխարհահռչակ շախմատիստին ցավակցություն է հայտնել Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան պաշտոնական կայքը։
«Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան իր անկեղծ ցավակցությունն է հայտնում Գարի Կասպարովին և հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին», – ասված է հաղորդագրության մեջ:
Կլարա (Աիդա) Շահենի Կասպարովան ինժեներ էր, ավտոմատացման և հեռուստամեխանիկայի մասնագետ, գիտական քարտուղար գիտահետազոտական ինստիտուտում։ 1981 թ.-ին, երբ Գարին 18 տարեկան էր, Կլարա Կասպարովան թողեց իր աշխատանքն ու ամբողջ հետագա կյանքը նվիրեց որդու կարիերային: Նա դարձավ որդու գլխավոր վստահորդը և ամենուր ուղեկցում էր նրան։ Օգնեց նրան դառնալ աշխարհի չեմպիոն և այդ կոչումը պահպանել 15 տարի:
With great sorrow I share the news of the passing of my mother, Klara Shagenovna Kasparova. My role model, my greatest champion, my wise counsel, and the strongest person I will ever know. I love you, Mama. pic.twitter.com/GFgTcyUQBD
— Garry Kasparov (@Kasparov63) December 25, 2020