Դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան Teleprogramma.pro պորտալին տված հարցազրույցում պատասխանել է հաղորդավար Անդրեյ Մալախովի կշտամբանքներին:
Մալախովը վերջերս ասել է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ծաղկեպսակ չի ուղարկել նախկին ամուսին՝ դերասան Արմեն Ջիգարխանյանի հրաժեշտի արարողությանը․ «Հաղորդումն անհեթեթ էր: Ես բոլորովին չեմ արձագանքում դրան։ Ուշադրություն չեմ դարձնում, թե այնտեղ ինչ են ասում։ Այնտեղ նստած են մարդիկ, ովքեր Արմեն Ջիգարխանյանին չեն ճանաչել։ Նրանք լիովին անհեթեթություն են խոսում․ ծիծաղելի եւ խղճուկ տեսք ունեն։ Եթե չեմ ամաչում, թող ասեն ինչ են ուզում», – նշել է դաշնակահարուհին ՝ հավելելով, որ չի վիճել Մալախովի հետ։
Նա նաեւ հայտարարել է, որ նախկինում Մալախովին համարում էր թոք-շոուի լավագույն հաղորդավար։ «Այն հաղորդումներում, որտեղ բացասական են արտահայտվում իմ մասին վարկանիշները շատ բարձր են։ Բայց, արդյունքում ինձ մոտ աճում է բաժանորդների թիվը։ Սոցիալական ցանցերում գովազդի շատ ավելի շատ առաջարկներ եմ ստանում։ Որքան շատ հիմարություն, այնքան բարձր վարկանիշ», – ամփոփել է նա։
Արմեն Ջիգարխանյանը մահացել է 2020 թվականին՝ կյանքի 86-րդ տարում։ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան նրա երրորդ կինն էր: