«Ընկերները» սերիալի աստղ Ջենիֆեր Էնիսթոնին խիստ քննադատել են կորոնավիրուսի համավարակի պատվին տոնածառի խաղալիքի պատճառով։ Օգտատերերն այն վիրավորական են համարել մահացածների առնչությամբ, հայտնում է New York Post-ը։
«Հայտնիները համավարակի ընթացքում միայն ցույց են տվել, թե որքան կտրված են իրականությունից եւ թե որքան անտարբեր են ամենի հանդեպ, ինչ ուղղակիորեն իրենց հետ կապված չէ», «Ջենիֆեր Էնիսթոնն անկիրթ եւ անտարբեր կին է։ Ինչո՞ւ է նա կորոնավիրուսը նշում «Մեր առաջին համավարակը, 2020թ.» արտահայտությամբ։ Մարդիկ կյանքեր են կորցրել եւ եկամտի աղբյուրներ, եւ նա նշում է դա, կարծես թե պետք ուրախանալ դրա համար։ Ամոթ քեզ, Ջենիֆեր Էնիսթոն»,- համացանցում գրել են օգտատերերը։