Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին կորոնավիրուսի դեմ Pfizer/ BioNTech-ի պատվաստանյութ են ներարկել: 74-ամյա նախագահը լուսանկարը զետեղել Է Twitter-ում: «Գիտական հանրակցության նվերը՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութը, մեզ ոչ միայն հույս Է տալիս, այլեւ` ապրելու իրավունք:
Սակայն մինչեւ վերջնական հաղթանակը դեռ հեռու Է: Ուստի դիմում եմ բոլորին. մի փոքր Էլ համբերություն, եւ մեզ մոտ ամեն բան կստացվի»,-լրագրողներին հայտարարել Է Կիպրոսի նախագահը բժշկական կենտրոնից դուրս գալուց հետո: Նա պատվաստանյութը համարել Է «կյանքի պարգեւ»: Անաստասիադիսն ասել Է, որ սկսվել Է ժամանակի հետհաշվարկը, որը վերջին հաշվով կբերի «անտեսանելի թշնամու» պարտության: Նա քաղաքացիներին կոչ Է արել՝ շարունակել պահպանել հիգիենայի կանոնները, պահպանել այն միջոցառումները, որոնք «մեծ դժգոհությամբ, մեծ ցավով» Է ընդունում կառավարությունը:
«Ես գիտեմ, թե որքան ուժգին են մարդիկ տառապում, ես գիտեմ, թե որքան ուժգին են նրանք զգում, որ իրենց ազատություններն ինչ-որ տեղ խախտվում են, ես դա զգում եմ: Միեւնույն ժամանակ ես ցանկանում եմ դիմել նրանց, ովքեր կասկածներ կամ երկյուղներ ունեն պատվաստանյութի առնչությամբ: Չկա հիվանդություն, որը չի բուժվում դեղորայքով, կամ հիվանդություն, որը չի բուժվում պատվաստանյութով»,-ասել Է նախագահը: «Ես հույս ունեմ, որ սրանք փորձությունների վերջին օրերը, վերջին ամիսներն են: 2021 թվականը պետք Է դառնա նոր կյանքի, դեպի իսկական կյանք տանող նոր ճանապարհի սկիզբը»,-ասել Է նա: Այն հարցին, թե արդյոք պատվաստանյութեր ուղարկվել են կիպրոսցի թուրքերի համայնքին, Կիպրոսի նախագահը պատասխանել Է, որ կարգադրություն Է եղել ընդգրկել Կիպրոսի Հանրապետության ողջ բնակչությանը՝ լինեն կիպրոսցի թուրքեր կամ կիպրոսցի հույներ: Պատվաստանյութի առաջին խմբաքանակը Կիպրոս Է հասցվել դեկտեմբերի 26-ին, պատվաստումն սկսվել Է դեկտեմբերի 27-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: