Ինչո՞ւ է ցուրտ եղանակին մարզվելը լավ գաղափար
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է ցուրտ եղանակին մարզվելը լավ գաղափար

Ցուրտ եղանակին ինտենսիվ ֆիզիկական վարժությունները կարող են արագացնել ճարպի հալման գործընթացը: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of Applied Physiology-ում:

Medportal.ru-ն  հայտնում է, որ մշտական ֆիզիկական ակտիվությունը լավացնում է նյութափոխանակությունն ու կարգավորում արյան մեջ լիպիդների մակարդակը: Նոր հետազոտության մեջ ասվում է, որ ինտերվալային վարժությունների և ցածր ջերմաստիճանի համադրությունը կարող է շատ արդյունավետ լինել:

Նոր հետազոտությանը մասնակցել են ավելորդ քաշ ունեցող, սակայն ակտիվ կենսակերպ վարող 11 երիտասարդներ:

Հետազոտության ընթացքում գիտնականները չափել են մասնակիցների մաշկի ջերմությունը, կենտրոնական ջերմությունը, անոթազարկը, թթվածնի քանակը և շատ այլ ցուցանիշներ:

Քնից առաջ կամավորները սննդի ոչ մեծ չափաբաժին են ստացել, որում պարունակվել են շատ սպիտակուցներ և ածխաջրեր: Առավոտյան գիտնականները կամավորներին ճարպոտ սնունդ են տվել, որից հետո արյան անալիզ վերցրել՝ նյութափոխանակության ցուցանիշները սահմանելու համար:

Պարզվել է, որ ցուրտ եղանակին բարձր ինտենսիվությամբ վարժությունների դեպքում օրգանիզմում ճարպերի թթվայնացումն ուժգնանում է 358 տոկոսով՝ համեմատած սենյակային ջերմաստիճանի դեպքում ցուցանիշների հետ:

Հաջորդ առավոտյան վարժությունների էֆեկտը գրեթե չի անդրադարձել շաքարի և ճարպերի փոխանակության վրա, որոնք մասնակիցները ստացել են նախաճաշին:

Գիտնականները նշում են, որ դա ոչ մեծ հետազոտություն է, այդ պատճառով դրա արդյունքներն անհրաժեշտ է ստուգել առավել խոշոր գիտական աշխատություններում: Սակայն այս հետազոտությունն իր տեսակով առաջինն է, որն ապացուցում է, որ ցուտ եղանակին վարժություններն իսկապես արդյունավետորեն այրում են ճարպերը:

med.news.am