«Կանաչ» միջերկրածովյան դիետա. Ինչո՞ւ է այն այդքան օգտակար առողջության համար 26 դեկտեմբերի, 2020 19:13
Advertisement 1000 x 90

«Կանաչ» միջերկրածովյան դիետա. Ինչո՞ւ է այն այդքան օգտակար առողջության համար 26 դեկտեմբերի, 2020 19:13

Այսպես կոչված «կանաչ» միջերկրածովյան դիետան անգամ ավելի օգտակար է սրտի և անոթների առողջության համար, քանի սովորական միջերկրածովյան դիետան, ասվում է Heart պարբերականում հրապարակված հետազոտության արդյունքներում:

Կանաչ միջերկրածովյան դիետան սննդակարգ է, որը ներառում է մեծ քանակությամբ բուսական ծագման մթերք (բանջարեղեն, մրգեր, ընդեղեն, լոբազգիներ, չմաքրված հացահատիկ, բուսական յուղ), ձուկ, կաթնամթերքի չափավոր քանակություն և թռչնամիս: Այդպիսի սնունդը մասնագետները խորհուրդ են տալիս սրտի հիվանդությունները և նյութափոխանակության խանգարումները կանխարգելելու համար:

Գիտանականները նշում են, որ այդպիսի սնունդն օգտակար է բուսական սպիտակուցների շնորհիվ, որոնք հարուստ են ճարպաթթուներով:

Կանաչ միջերկրածովյան դիետան սննդակարգի արդիականացումներից մեկն է, որում բարձր է առողջության համար օգտակար նյութերի պարունակությունը:

Նոր հետազոտության մեջ մասնակցել է 294 մարդ ճարպակալումով, որոնց խորհուրդ են տվել օգտագործել մեծ քանակությամբ բանջարեղեն և պոլիֆենոլներ, ինչպես նաև շեյքեր կանաչ բանջարեղենից և կանաչ թեյ օրական 3-4 անգամ:

Կամավորներին բաժանել են երեք խմբի: Առաջին խմբի մասնակիցները ստացել են առողջ սնվելու ընդհանուր խորհուրդներ, երկրորդ խումբը պետք է պահպանել միջերկրածովյան դիետա կալորիաների սահմանափակմամբ և կարմիր մսի բացառմամբ, երրորդ խումբը հետևել է կանաչ դիետայի կանոններին: Բոլոր մասնակիցներին խորհուրդ են տվել մեծացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Վեց ամիս անց գիտնականները համեմատել են դիետաների արդյունքները: Առաջին խմբում մարդիկ նիհարել են միջինում 1.5 կգ, որովայնի լայնությունը կրճատվել էր միջինում 4.3 սանտիմետրով: Երկրորդ խմբում ցուցանիշները ցույց են տվել 5.4 կգ քաշի կորուստ և 6.8 սմ որովայնի լայնության նվազում, իսկ կանաչ դիետայի խմբում՝ 6.2 կգ քաշի կորուստ և 8.6 սմ կրճատում որովայնում:

Երրորդ խմբի մասնակիցների մոտ գիտնականները հայտնաբերել են սրտանոթային հիվանդությունների, այդ թվում՝ «վատ» խոլեստերինի, զարկերակային ճնշման, գլյուկոզայի փոխանակման ցուցանիշների և բորբոքային գործընթացների ռիսկի գործոնների առավելագույն բարելավում:

med.news.am