Disney ստուդիան հայտնել է «101 դալմատիններ» չարագործ Քրուելա Դե Վիլի մասին ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը: Հրապարակումը տեղադրվել է Twitter-ում։
Ֆիլմում գլխավոր դերը կխաղա «Լա Լա Լենդ»-ի աստղ Էմմա Սթոունը։ Բացի այդ, կինոժապավենում հնարավոր կլինի տեսնել դերասաններ Էմմա Թոմփսոնին եւ Մարկ Սթրոնգին:
Ֆիլմի ռեժիսորը Քրեյգ Գիլեսպին է, ով նկարահանել է «Տոնյան բոլորի դեմ» ֆիլմը:
Ակնկալվում է, որ Քրուելա Դե Վիլի մասին նոր ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա 2021թ․-ի մայիսի 28-ին։