Ադրբեջանական ռեսուրսները հրապարակել են «հինգաստղանի հյուրանոցի» կոնցեպտ արտը, որն իբր կկառուցվի գրավյալ Շուշիում: Հասկանալի է, որ ոչ ոք չի պատրաստվում նման բան կառուցել:
Այս պարագայում այս «նորությունը» անհրաժեշտ է բացառապես այն բանի համար, որպեսզի մեկ անգամ ևս հավատարմություն ցուցաբերեն իրենց տերերին՝ ցուցադրելով համապատասխան, թեկուզ վիրտուալ դրոշներ։ Ադրբեջանական դրոշի կողքին տեղ են գտել նաև պատերազմի օրերին երկրին ամեն տեսակ օգնություն և ռեսուրսներ տրամադրած Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի դրոշները։