Խորհող դիմանկար. Մայիս Մխիթարյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Խորհող դիմանկար. Մայիս Մխիթարյան

Կյանքի կտավը տարբեր գույներով է արարվում: Կերպարների և զգացողության բազմազանությամբ է ամեն բան պարուրված. բյուրեղապակյա թատերապարուհիները ճախրում են և Քվազիմոդոն սեր է խոստովանում…

Ուրիշները թատրոն են ստեղծում, տեսնում են կյանք ստացած կտավներ, որսում են թույլ առկայծող մոտիվները:

mmayis8

Նրանք ապրում են կյանքով, որը ուրիշները երազում են տեսնում, քանի որ ճախրելու շնորհը՝ տեսանելին և անտեսանելին զգացողներինն է, սիրողինն է:

Հարցազրույցը՝ Ելենա Կոժեմյակինայի:

mmayis7

Տարիքը – միֆ է: Մարդկությունը՝ միասնական օրգանիզմ է: Չկան ծերեր, նորածիններ: Բոլորն էլ հասակակիցներ են, քանի որ կարող են սիրել: Մարդկությունը ապրում է ներկայով: Ներկան՝ ակնթարթ է, ուր ներկա են անցյալը և ապագան: Տիեզերքը մարդու ներսում է:

mmayis1

Կերպարվեստը բացահայտում է կնոջ գեղեցկության գաղտնիքները, ուր լուռ Ավե Մարիա է հնչում:

mmayis2

Տղամարդը և կինը: Մենք ինքնախաբեությամբ ենք զբաղված: Հավասարությունը՝ աբսուրդ է: Կինը պետք է ծնի, պետք է դաստիարակի, նույնիսկ ամուսնուն, նա է տիրուհին: Ամուսինը՝ հենարանն է: Ճախրանքը՝ Արարչությունը գիտակցողներինն է, նրանցը, ով արվեստով է շնչում:

mmayis4

Դավաճանություն: Ինչ լինում է՝ ներսում է լինում: Ճիշտ ես, թե սխալ… Գոյություն չունի տղամարդու կամ կնոջ դավաճանություն: Գոյություն ունի մարդը, ով ինքն է որոշում, դավաճանել է, թե ոչ… միայն մտածելն արդեն դավաճանություն է:

mmayis5

mmayis9

mmayis110

Լուսանկարները՝ Էմմա Մարաշլյանի

thinkingportraits.weebly.com

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը