Էմմա Սթոունը շուտով մայր կդառնա։ Դերասանուհին երեխայի է սպասում ամուսնուց՝ Դեյվ ՄաքՔերիից, որի հետ գաղտնի ամուսնացել է նախորդ տարի։
«Նա շատ երջանիկ է ու շատ հուզված, որ մայր է դառնալու։ Նա հիանալի տեսք ունի, կարծես շողում է։ Նա շարունակում է ակտիվ մնալ եւ ամեն օր զբաղվում է ֆիզիկական վարժություներով»,- հայտնել է ամերիկյան Elle-ի աղբյուրը։
2018թ․-ի օգոստոսին Սթոունը ELLE-ի համար Ջենիֆեր Լոուրենի հետ խոսել էր 30 տարեկանում ընտանիք ունենալու ցանկության մասին։ «Ինքս ինձ հետ լիակատար հաշտ եմ։ Շատ ծանր էր աշխատել վերջին մի քանի տարիների ընթացքում։ Եվ անկեղծ ասած՝ շատ ցանկություններ դարձել են առավել անձնական ու ավելի քիչ մասնագիտական։ Փոխվեց հայացքս երեխաների վերաբերյալ, երբ մեծացա։ Ես երբեք հոգ չեմ տարել երեխաների մասին։ Պատանեկան հասակում մտածում էի. «Երբեք չեմ ամուսնանա, երբեք երեխաներ չեմ ունենա։ Հետո մեծացա ու մտածեցի. «Ես, իսկապես, ուզում եմ ամուսնանալ, իսկապես ուզում եմ երեխաներ ունենալ»»,- ասել էր նա։