Խորհուրդ չի տրվում դեղերը խմել որոշակի ըմպելիքներով, և սա պարզապես առասպել չէ: Պատահական չէ, որ շատ արտադրողներ իրենց դեղերին կից հրահանգներում գրում են, որ խորհուրդ է տրվում դրանք ընդունել միայն խմելու ջրով՝ առանց որևէ հավելման:
Հյութեր
Դեղերը հյութերով խմելը շատ վատ գաղափար է, պնդում են մեծ թվով մասնագետներ: Որոշ հյութեր, օրինակ՝ գազարի, խնձորի, լոլիկի և նարնջի, կարող են առաջացնել ներքին արյունահոսություն, եթե դրանցով խմեք հակակոագուլյանտները: Դեղերը չի կարելի խմել նաև թուրինջի հյութով:
Մասնագետները հատուկ ուշադրություն են դարձնում նաև նռան հյութին: Եթե դեղերը դրանով խմեք ուռուցքային հիվանդությունների բուժման ժամանակ, դա կարող է առաջացնել ազդող դեղերի գերչափաքանակի:
Կաթ
Կալցիումի մեծ պարունակության պատճառով կաթն անհամատեղելի է դեղերի հետ, քանի որ կալցիումը խոչընդոտում է ազդող շատ նյութերի յուրացմանը: Մասնագետները հակաբիոտիկներ ընդունող մարդկանց խորհուրդ են տալիս բուժման ժամանակ ընդհանրապես հրաժարվել կաթնամթերքի գործածումից:
Գազավորված ջուր
Գազավորված ջուրը և նման ցանկացած քաղցր ըմպելիք ածխաթթու գազի պատճառով կարող է ուժեղացնել կամ հակառակը՝ թուլացնել դեղերի արդյունավետությունը: Ուստի չարժե դեղերը խմել նաև գազավորված ջրով: