Ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, որ Փաշինյանը չմեկնի Մոսկվա. քաղաքագետ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, որ Փաշինյանը չմեկնի Մոսկվա. քաղաքագետ. armeniasputnik.am

Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ` նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ թեև շատ կետերի վերաբերյալ որևէ հիշատակում չկա, օրինակ Շուռնուխի, մի քանի այլ սահմանակից գյուղերի, Գորիս–Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի և այլ բաների մասին, բայց և այնպես պատերազմից հետո տեսանք, որ դրանք հայկական կողմը հետևողականորեն հանձնեց։

«Կոմունիկացիաների հարցն ըստ ամենայնի կքննարկվի հունվարի 11-ի եռակողմ հանդիպման ժամանակ, բայց ինձ համոզիչ չեն թվում Նիկոլ Փաշինյանի փաստարկները, որովհետև եթե խոսքը տնտեսական կամ կոմունիկացիոն ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին է, ապա այստեղ խնդիր չէր լինի, սակայն ակնհայտորեն Նախիջևանի ու Ադրբեջանի կապող ճանապարհը հայկական կողմից չի վերահսկվելու։ Այսինքն վտանգն այն է, որ մենք սուվերենության կորուստ ենք ունենալու մեր շատ կարևոր տարածքի նկատմամբ»,– նշեց քաղաքագետը։

Սուրենյանցի կարծիքով` նոյեմբերի 9-ի հայտարարության կարևոր դրույթներից մեկն էլ առնչվում է գերների փոխանակման ու անհետ կորածների որոնողական աշխատանքներին, բայց որոնք պատշաճ մակարդակով չեն իրականացվել, հետևաբար անիմաստ է խոսել նոր հանդիպման մասին, քանզի Ալիևի հետ Փաշինյանի ցանկացած նոր հանդիպում ամրագրելու է պատերազմի հետևանքները, որոնք անբարենպաստ են հայկական կողմից համար։

«Փաշինյանը շատ վտանգավոր բան է շրջանառության մեջ դրել, եթե փոխկապակցել է Նախիջևանի միջանցքի ու գերիների հարցերը, այսինքն` այնպիսի տպավորություն է, որ նա գերիների ու անհետ կորածների հարցը փորձում է լուծել նոր տարածքային զիջումներ անելով»,– նշեց քաղաքագետը։

Սուրենյանցի գնահատմամբ` ընդդիմության շատ մեծ ձախողումն է, որ նոյեմբերի 9-ից հետո երկրում քաղաքական իշխանությունը չի փոխվել, և մենք թույլ ենք տալիս, որ նույն մարդը` պարտության սիմվոլը, գնա բանակցությունների և նոր փաստաթուղթ ստորագրի։ Ըստ նրա` հանրության մեծամասնությունը մերժում և արհամարհում է Փաշինյանին, ուղղակի չի կարողանում գտնել ընդդիմադիր այն արդյունավետ ձևաչափը, որը կստիպի վարչապետին՝ թողնել պաշտոնը, հետևաբար խնդիրը ոչ թե հանրության, այլ ընդդիմության մարտավարության մեջ է։ Քաղաքագետի պնդմամբ` ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին չմեկնի Մոսկվա։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր