ԻԻՀ գերագույն առաջնորդը` հունվարի 8-ի կարևոր և պատմական ապստամբության տարեդարձի առթիվ, կարևոր հայտարարություններ է արել Միացյալ Նահանգներում վերջին զարգացումների, ՀԳՀԾ-ին վերադառնալու Իրանի պայմանների, տարածաշրջանում Իրանի ներկայության և պաշտպանական կարողությունների վերաբերյալ:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, հունվարի 8-ին Ղոմի բնակիչների ապստամբության տարեդարձի կապակցությամբ իր ելույթում, ասել է. «Հունվարի 8-ին Աբրահամյան առաջին կացնի հարվածն էր ԱՄՆ-ի մեծ կուռքին: Այն հարվածները շարունակվում են մինչ օրս»:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն անդրադարձել է տարբեր ժամանակաշրջաններում Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությանը և վերլուծելով այս օրերին ԱՄՆ-ում տեղի ունեցող զարգացումները, սարսափելի է գնահատել այդ երկրի քաղաքական և տնտեսական իրավիճակը:
ԱՄՆ-ի ընտրությունների իրավիճակը բացահայտեց ամերիկյան լիբերալ ժողովրդավարության անարդյունավետությունը: Ամերիկացիներ ընդվզումը և Կոնգրեսի շենք ներխուժելը ծաղրանքի առարկա դարձավ աշխարհում այդ երկրի բարեկամների և թշնամիների համար: Այսօր ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և ամերիկյան արժեքները հիմք չեն հանդիսանում մյուսների համար, քանի որ 2020 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրությունները բացահայտեցին այդ արժեքների անարդյունավետությունը:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, վերլուծելով Միացյալ Նահանգների իրավիճակը և Կոնգրեսի շենքի վրա հարձակվելը, անդրադարձավ 2009 թ. խառնակություններին և ասաց.«Այն, ինչ ամերիկացիները ցանկանում էին 2009-ին ապստամբությամբ իրականացնել Իրանում, այղդ երկրում ետղի ունեցավ 2021-ին»:
Այս օրերին Միացյալ Նահանգներում տիրող իրավիճակը ցույց է տալիս անկայունության գագաթնակետը: Նույնիսկ ԱՄՆ պաշտոնատար անձինք 2021 թվականի հունվարի 6-ի իրադարձությունը համարեցին խարան ամերիկյան պատմության համար, այն որակելով որպես հետամերիկյան դարաշրջանի սկիզբ:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման անդրադառնալով Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգություններին և Կոնգրեսի շենքի վրա հարձակմանը ասել է. «Այս խարանը կմնա Ամերիկայի պատմության մեջ»:
Արտաքին գործերի ամերիկյան ինստիտուտի տնօրեն Ռիչարդ Հաասը ասել է.«Հազիվ թե աշխարհում ինչ-որ մեկը նույն կերպ տեսնի և հարգի Միացյալ Նահանգներին: Եթե հետամերիկյան դարաշրջանը սկիզբ ունի, ապա դա հաստատ հունվարի 6-ն է»:
Պատժամիջոցների խնդիրները, տարածաշրջանային ներկայությունը, Իրանի և ՀԳՀԾ-ի պաշտպանունակությունը, այլ հարցեր էին, որոնց շուրջ իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդը կարևոր մեկնաբանությւոններ արեց: Իրանի պաշտոնյաները բազմիցս շեշտել են, որ Արևմուտքը և Իրանի ժողովրդի թշնամիները պարտավոր են դադարեցնել Իրանի ժողովրդի նկատմամբ ճնշող պատժամիջոցները: Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցները հանցագործություն են, որոնք շարունակվել են նույնիսկ կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետին:
Եվրոպական որոշ երկրներ, Սպիտակ տանը իշխանության փոփոխության ֆոնին՝ անկախ պատժամիջոցների ամբողջական վերացման հիմնական սկզբունքից ՀԳՀԾ-ն պահելու համար, խոսում են Իրանի տարածաշրջանային ներկայության և Իրանի պաշտպանունակության շուրջ բանակցությունների մասին: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն այս կապակցությամբ նշել է «Իսլամական հանրապետության համակարգը պարտավոր է վարվել այնպես, որ իր բարեկամներն ու համախոհները ամրապնդվեն տարածաշրջանում: Իրանի ներկայությունը կայունացնում է տարածաշրջանը»:
Այն բանից հետո, երբ ՀԳՀԾ-ի անդամները գործնականում չկատարեցին իրենց ստանձնած պարտավորությունները, Իրանի կառավարությունն իրագործեց Իսլամական խորհրդարանի ընդունած օրենքը, Ֆորդոյի միջուկային օբյեկտում սկսելով ուրանի 20 տոկոսանոց հարստացումը:
ՀԳՀԾ-ի համաձայն, Իրանն իրավունք ունի կատարել իր պարտավորությունները, ինչպես մյուս կողմերը և համաձայնագրով նախատեսված է «Պարտավորություն պարտավորության դիմաց» այն սկզբունքն է, որը շարադրված է ՀԳՀԾ-ում:
Նման իրավիճակում, եթե Իրանը լիովին օգտվի ՀԳՀԾ-ի տնտեսական շահերից, այսինքն ՝ պատժամիջոցներ ամբողջական վերացվում, ԱՄՆ-ի վերադարձը ՀԳՀԾ-ին պետք է իմաստ ունենա, իսկ Իրանը կվերադառնա իր ստանձնած պարտավորություններին: