«Լոնդոնում կորածը» ֆիլմը, որի պրեմիերան նախատեսված է 2017 թվականի հունվարի 19-ին, կդառնա պատմության մեջ առաջին կինոժապավենը, որը նկարահանված կլինի իրական ժամանակի ռեժիմով: Կինոթատրոնում հանդիսականներն այն կտեսնեն անմիջականորեն նկարահանման պահին: Այս ֆիլմն ամերիկացի դերասան Վուդի Հարելսոնի ռեժիսորական դեբյուտն է, հաղորդում Է Entertainment Weekly-ին:
«Արդեն գոյություն ունի կինոթատրոններում թատերական ներկայացումների ուղիղ հեռարձակման պրակտիկա: Բայց մերն ուրիշ կլինի. իսկական ֆիլմ՝ 14 նկարահանվող հարթակներից և 30 դերասաններով»,- պատմել է ռեժիսորն իր նախագծի մասին:
100 րոպե տևողությամբ ֆիլմը կնկարահանվի մեկ խցիկով և մեկ դուբլով:
Հարելսոնը կինոնկարում հանդես կգա որպես դերասան՝ Օուեն Ուիլսոնի եւ Վիլլի Նելսոնի հետ մեկտեղ:
55-ամյա Հարելսոնը հայտնի է այնպիսի ֆիլմերում խաղացած դերերով, ինչպիսիք են «Բնածին մարդասպանները», «Անպարկեշտ առաջարկություն», «Խփի՛ր վեգին», «Մարտահնոցից», «Խաբեության պատրանք», «Սոված խաղեր» կինոնկարները, ինչպես նաև «Իսկական խուզարկուն» սերիալի առաջին եթերաշրջանը: