ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալիսա Ֆրեյնդլիխի առողջական վիճակը, որը հոսպիտալացվել է կորոնավիրուսով, կայուն է, նա կատարում է բժիշկների բոլոր նշանակումները, այդ թվում զբաղվում է բուժական ֆիզկուլտուրայով, «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է Սոկոլովի անվան կենտրոնի ներկայացուցիչը։
Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնն ավելի վաղ հայտնել է, որ Ֆրեյնդլիխը դեկտեմբերի 25-ին հոսպիտալացվել է կորոնավիրուսով։ Արտիստն այժմ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։
Կենտրոնի ներկայացուցիչը հայտնել էր, որ Ֆրեյնդլիխը մեկ շաբաթ բուժվել է տանը, ինչից հետո նրան շտապօգնության մեքենայով հոսպիտալացրել են։ Նրա վիճակը գնահատվում էր ծանր, բայց կայուն, իսկ հունվարի 4-ին փոքրիկ դրական տեղարժ է նկատվել։ Կենտրոնի ներկայացուցիչը հավելել է, որ դերասանուհին ակտիվորեն շփվում է դստեր հետ, որը միաժանակ հոսպիտալացվել էր կորոնավիրուսով եւ այժմ պատրաստվում է դուրսգրմանը։
Հունվարի 8-ի դրությամբ համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքները ցույց են տվել, որ թոքերի ախտահարման աստիճանը նվազել է։
Նախօրերին հայտնի է դարձել, որ հիվանդանոցից դուրս են գրել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Բասիլաշվիլիին, որն ավելի վաղ հոսպիտալացվել էր կորոնավիրուսային վարակով։ Նա, ինչպես եւ Ֆրեյնդլիխը, աշխատում է Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնում։
Պատգամավոր Բորիս Վիշնեւսկին Facebook-յան իր էջում հայտնել է, որ շաբաթ օրը հեռախսոազրույց է ունեցել Բասիլաշվիլիի հետ, դուրս գրվելուց հետո արտիստն իրեն «քիչ թե շատ լավ» է զգում։ Կորոնավիրուսի թեստի արդյունքները բացասական են, նշել է պատգամավորը։