Ամերիկյան ֆուտբոլի հայտնի խաղացող Ռեջի Բուշն ամուսնացած է հայ խորեոգրաֆ Լիլիթ Ավագյան-Բուշի հետ, որը հաճախ է հայկական թեմաներով հրապարակումներ անում։ Դատելով տեսանյութերից, որոնք նա տեղադրում է Instagram-յան էջում, Լիլիթն իր երեխաների հետ հաճախ է հայերենով խոսում եւ ըստ ամենայնի՝ երեխաները նրան հասկանում են։ Հրապարակված նոր տեսանյութում Լիլիթը երեխաներին հայերեն տառերն է սովորեցնում։
«Երեկ մենք սկսել ենք սովորել հայերեն գրել։ Մայրիկն ու հայրիկն այնքան հպարտ են»։