«Հրաշք կին. 1984» ֆիլմն առաջադրվել է «Օսկարի» բոլոր անվանակարգերում
Advertisement 1000 x 90

«Հրաշք կին. 1984» ֆիլմն առաջադրվել է «Օսկարի» բոլոր անվանակարգերում

Warner Bros. ստուդիան «Հրաշք կին. 1984» ֆիլմ առաջադրել է «Օսկար» մրցանակի հնարավոր բոլոր անվանակարգերում, հայտնում է Comic Book պորտալը։

Մասնավորապես, ժապավենը «Օսկարի» է հավակնում «Լավագույն ֆիլմ» եւ «Լավագույն դերասանուհի» (Գալ Գադոթ) անվանակարգերում։ Մրցանակի են առաջադրված են պրոդյուսերներ Դեբորա եւ Զակ Սնայդերները, ռեժիսոր Փաթի Ջեինկինսը, դերասանուհիներ Քրիստեն Վիգը, Ռոբին Ռայթը եի Քոնի Նիլսենը, դերասաններ Քրիս Փեյնն ու Պեդրո Պասկալը, կոմպոզիտոր Հանս Ցիմերը, օպերատոր Մեթյու Ջենսենը եւ այլք։

ԱՄՆ-ում HBO Max-ով ժապավենի պրեմիերան տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ին, իսկ Ռուսաստանում այն կցուցադրվի հունվարի 14-ին։

news.am