Բրյուս Ուիլիսին խանութից դուրս են արել դիմակ կրելուց հրաժարվելու պատճառով
Advertisement 1000 x 90

Բրյուս Ուիլիսին խանութից դուրս են արել դիմակ կրելուց հրաժարվելու պատճառով

Հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսին Լոս Անջելեսում դուրս են արել խանութից, քանի որ նա հրաժարվել է բժշկական դիմակ կրել։ Այս մասին հայտնում է New York Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

65-ամյա արտիստն առանց դիմակի հայտնվել է «Rite Aid» դեղատնային ցանցում։ Ականատեսները պատմել են, որ Ուիլիսի իրանին բանդանա է եղել, որը նա հեշտությամբ կարող էր դեմքին կրել եւ օգտագործել պաշտպանության բժշկական միջոցի փոխարեն, սակայն դերասանն այդպես չի վարվել։ Խանութի աշխատակիցը դերասանին խնդրել է հեռանալ։ Ուիլիսը դեղատունը լքել է առանց գնումների, սակայն դուրս գալիս նրան լուսանկարել են պապարացիները։

Արտիստը People-ին տված մեկնաբանությունում խոստովանել է, որ «սխալ է թույլ տվել դատողությունում»։ Նա մարդկանց կոչ է արել հետեւել անվտանգության կանոններին ու շարունակել դիմակ կրել։

2020թ.-ի ապրիլին, ընտանիքի հետ գտնվելով ինքնամեկուսացման պայմաններում, սափրել է դստեր՝ Թալուլեի գլուխը։

style.news.am