Կանադացի դերասան Ռայան Ռեյնոլդսը, որը հայտնի է «Դեդփուլ» և «Կանաչ լապտեր» ֆիլմերից, անվանական աստղ է ստացել հոլիվուդյան Փառքի ծառուղում: Այդ մասին հայտնել է Eonline ինտերնետ-հրատարակությունը:
Ռեյնոլդը աստղի բացման արարողությանը հայտնվել է իր կնոջ՝ դերասանուհի Բլեյք Լայվլի և երկու երեխաների հետ:
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կնոջս՝ Բլեյքին, որն ինձ համար ամեն ինչ է: Դու այն լավագույնն ես, ինչ ես ունեմ»,-հայտարարել է դերասանը:
Ռայան Ռեյնոլդսը, որն իր կարիերան սկսել է հեռուստատեսությունում, 2000-ական թվականներին հռչակ է ձեռք բերել «Երեկույթների արքան» կատակերգությունում խաղացած դերով: Նա նաև խաղացել է «Բլեյդ 3. Երրորդություն», «Հաղթաթղթի մեկանոցներ», «Ողջ-ողջ թաղվածը», «Առաջարկություն» և Զբոսանք Միսսիսիպիով» ժապավեններում: