Եթե ցանկանում եք առողջ սնվել, սննդակարգ ներառեք նաև սմբուկ: Med2.ru-ի հաղորդմամբ՝ սմբուկը մի շարք առավելություններ ունի:
Հարուստ է սննդարար նյութերով: Մասնագետների խոսքով՝ սմբուկը հարուստ է բջջանյութով, վիտամիններով ու հանքանյութերով: Այս բանջարեղենի կալորիականությունը բավական ցածր է. 100 գրամում 25 կիլոկալորիա է պարունակում, 3 գրամ բջջանյութ, 1 գրամ սպիտակուց, C, К վիտամիններ:
Սմբուկը մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում: Այս նյութերը բջիջները պաշտպանում են վնասից, որը հասցնում են ազատ ռադիկալները:
Սմբուկը կարող է օգնել նվազեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը: Սմբուկի օգտագործումը հնարավորություն է տալիս ամրացնել սրտի առողջությունը, վերականգնել դրա գործառույթները, իջեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը:
Սմբուկը խորհուրդ է տրվում ավելորդ քաշ ունեցող մարդկանց: Սմբուկն օգնում է երկար ժամանակ հագեցածության զգացում ունենալ: Օրգանիզմը ստանում է մի շարք սննդարար նյութեր նվազագույն կալորիաների օգտագործման արդյունքում:
Սմբուկն առանձնանում է նաև համային հատկություններով: Այն կարող է պատրաստվել տարբեր եղանակներով և համադրվել տարբեր մթերքի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը