Դերասանուհի Հռիփսիմե Սարգսյանի մասնակցությամբ «Շիրազի Վարդը» հեռուստասերիալն օրերս ավարտվեց, դերասանուհին որոշել է դադար վերցնել: Tert.am Life–ի հետ զրույցում Հռիփսիմեն պատմել է դադարի պատճառների, սպառվելու և իր տեղծագործությունների մասին:
Հռիփսիմեի խոսքով՝ կկարոտի իր կերպարին, որովհետև 1 տարի միասին էին, կապվածություն է ստեղծվել:
«Շողերին մարմնավորելը բարդ էր, այդ պատճառով հիմա սպառված եմ: Կա ցուցադրական դերասանական խաղ, երբ դերասանը չի ապրում կերպարի ապրումները, բայց ես ապրել եմ այն, ինչ Շողերը, ամեն ինչ անցկացրել եմ իմ միջով, քանի որ չունեմ դերասանական այդ պրոֆեսիոնալիզմը: Կարծում եմ՝ դեռ փոքր եմ, այդ էմոցիաները պետք է գան պրակտիկայի հետ, ինձ դեռ երկար տարիներ են պետք, բայց սկսնակ ժամանակ ինքդ քո նկատմամբ շատ պահանջկոտ ես, պատրաստ ես շատ բաների, որովհետև կայանալու կարիք ունես, ինչն օգնում է մոտիվացվել և կերտել բարդ հոգեբանական դերերը» ,- ասաց նա:
Ըստ դերասանուհու՝ դադարի կարիք ունի, որովհետև կերպարի բացասական զգացմունքները իր մեջ են մնացել: «Ժողովրդական լեզվով ասած՝ «մնացել եմ կերպարի տակ», այդ պատճառով հիմա դատարկ եմ: Նաև հեռուստադիտողը հոգնում է նույն դեմքերից, դերասանը հոգնում է տեսախցիկից, անընդհատ նկարահանվելը կարող է նաև դեպրեսիաների պատճառ դառնալ: Դադարների կարիք միշտ կա, նաև կարևոր է՝ տարբեր ռեժիսորների հետ աշխատել, որովհետև ամեն ռեժիսոր մի դպրոց է, ես արդեն երկու տարի է՝ աշխատում եմ Ելենա Արշակյանի թիմի հետ: Չնայած շատ գոհ եմ՝ պետք է աշխատել նաև այլ մարդկանց հետ: Նույն աշխատաոճը դերասանին լճացման է տանում» ,- նշեց նա:
Ամբողջությամբ՝ life.tert.am