ԱՄՆ առաջին տիկինն ամուսնու երդմնակալության արարողությանը ներկայացել է Markarian բրենդի հագուստով. tert.am
Advertisement 1000 x 90

ԱՄՆ առաջին տիկինն ամուսնու երդմնակալության արարողությանը ներկայացել է Markarian բրենդի հագուստով. tert.am

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենն ամուսնու՝ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը ներկայացել է Markarian բրենդի երկնագույն զգեստով և վերարկուով։ Այս մասին հայտնում է Vogue-ը:

Բացի այդ, քաղաքական գործչի կինը կրել է նույն գույնի ձեռնոցներ և դիմակ։

Markarian բրենդը, անշուշտ, նոր անուն է ամերիկացիների համար: Այն հիմնադրվել է 2017 թվականին կոլորադացի դիզայներ Ալեքսանդրա Օ’Նեյլի կողմից, որն էլ հենց ստեղծել է Ջիլ Բայդենի զգեստը, ինչպես նաև դիմակները:

Armenian Report-ի փոխանցմամբ՝ դիզայները բրենդն անվանակոչել է ի պատիվ հայ աստղաֆիզիկոս Բենիամին Մարգարյանի, քանի որ փոքր հասակում շատ է հիացել տիեզերքի անսահմանությամբ և աստղերի փայլով: Բրենդի հիմնադրումը նշանավորում է Օ’Նեյլսի սերը երկնային ռոմանտիզմի նկատմամբ։

Նշվում է՝ դիզայների հիմնական մասնագիտացումը հարսանեկան հյուրերի համար նախատեսված զգեստների ստեղծումն է:

Օ’Նեյլի զգեստները հիմնականում ծաղկավոր են, փայլերով և ուռած թևերով: Դրանք մեծ մասամբ պատկանում են հագուստի վինտաժային ոճին, որոնք ունեն ճչացող տեսք, բայց միևնույն ժամանակ հարմար են միջոցառումների ժամանակ կրելու համար:

tert.am