Դեռևս 2019-ին դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի համար անակնկալ կերպով կայացավ իր և դերասան Գոռ Համբարձումյանի նշանադրությունը, սակայն որոշ ժամանակ անց Մարիամը սոցհարթակներից հեռացրեց իր և նշանածի բոլոր համատեղ լուսանկարները:
Տևական ժամանակ նա խուսափում էր որևէ մեկնաբանություն տալ, և միայն հիմա հետևորդներից մեկի հարցին՝ արդյո՞ք նշանված է, դերասանուհին Ինստագրամի Stories բաժնում պատասխանել է՝ ոչ:
Մարիամն անկեղծացել է և հետևորդներին խորհուրդ տվել սովորել չսպասել ոչ մեկին.«Պետք է ընկնեք, վեր կենաք, էլի ընկնեք, բայց բարձրանալու եք, հիշե՛ք. ինձ նման չտապալվեք: Եթե խոսքը սիրուն սպասելու մասին է, մի սպասեք. ձերը գալու է՝ անսպասելի, հեքիաթային: Պարզապես ուժեղանում ես ներքուստ, ու արդեն քեզնից ուժեղին պետք է ընտրես, որ դու թույլ լինես ու մոռանաս իր կողքին քո ապրած ցավը, տապալումները: Իր կողքին ծաղկելու ես, աճես ու զարգանաս: Իսկ հետո հաստատ լավ է լինելու»: