
Բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն շրջանառությունից դուրս եկած, հնամաշ կամ վնասված դրամներ, կարող են դրանք փոխանակել Կենտրոնական բանկի հատուկ դրամարկղում։ Տեղեկությունը հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։
«2021 թ. հունվարի 26-ից գործելու է ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը, որտեղ քաղաքացիները կարող են փոխանակել շրջանառությունից դուրս բերված, հնամաշ կամ վնասված ՀՀ դրամները»,- նշված է ԿԲ հաղորդագրության մեջ։
Տնտեսական միջավայրն անորոշության մեջ է. Թադևոսյանը` եկամտահարկի նվազման մասին
Փոխանակում հնարավոր է անել հունվարի 26-ից։ Գործառնական դրամարկղը գործում է Վազգեն Սարգսյան 6 հասցեում։