Պոլինա Գագարինայի նախկին ամուսինը՝ ռուս հայտնի լուսանկարիչ Դմիտի Իսխակովը, Instagram-յան էջում հրապարակել է Արարատի լուսանկարն ու պատմել իր հայկական արմատների մասին։
«Արարատ լեռ։ Հայաստան իմ այցերը միշտ հիշում եմ առանձնակի քնքշությամբ։ Իմ մայրիկի ազգանունը Սիմոնյան է (թեեւ նա ծնվել է Թբիլիսիում)։ Ես հայկական արմատներ ունեմ։ Երբ առաջին անգամ այնտեղ գնացի, զգացում էր, որ այդ ամենը շատ հարազատ է, ջերմ, սրտագին։ Իսկ ինչ մարդիկ են այնտեղ։ Ինչպիսի ֆատկուրա։ Վաղուց եմ երազում հայտնի հայերի լուսանկարների շարք անել։ Նրանցից շատերն, ում ես կցանկանայի լուսանկարել, արդեն չկան»,- գրել է Իսխակովը։