Հայտնի դերասանուհի ու մանեկենուհի Դեմի Մուրը հայտնվել է նորաձևության ցուցադրությունում և երկրպագուներին ցնցել իր արտաքինով։ Մուրը շոուի կադրերը հրապարակել է Instagram-ում։
Ինչպես հաղորդում է CNN-ը, միջոցառումը կայացել է հունվարի 27-ին Փարիզում, Նորաձևության շաբաթվա ընթացքում: 58-ամյա Մուրը բացել է իտալական «Fendi» ապրանքանիշի ցուցադրությունը և ներկայացել սև ատլասե կոստյումով։
Հանդիսատեսի ուշադրությունը գրավել է ոչ թե դերասանուհու նոր կերպարը, այլ նրա դեմքը։ Ցուցադրության կադրերը տարածվել են սոցցանցերում, և օգտատերերը դժվարությամբ են ճանաչել դերասանուհուն։ Ոմանք ենթադրել են, որ Մուրը դիմել է պլաստիկ վիրահատության, որպեսզի փոխի այտոսկրերի, շրթունքների և քթի ձևը, բայց դա անհաջող է արել. բերանի անկյուններն իջել են, այտոսկրերը` բարձրացել:
«Մի՞թե Դեմի Մուրն է։ Անճանաչելի է դարձել»,– գրել են ոմանք։
«Ի՞նչ է արել իր դեմքի հետ»,– հարցրել են մյուսները։
Կարծիք է հայտնել նաև պլաստիկ վիրաբույժ Ալեքսանդր Վդովինը` նշելով, որ Մուրը ցանկացել է երիտասարդանալ, բայց չափն անցել է։ Նրա խոսքով` բավականին տարօրինակ այտոսկրերի առաջացման է հանգեցրել էնդոսկոպիկ լիֆտինգը, իսկ ստորին շրթունքը կարել են «ճայի թևի» ձևով:
Փորձագետը ենթադրել է, որ դերասանուհին փորձել է ազատվել կախ ընկած այտերից, ինչը նրա մոտ ավելի հստակ են ուրվագծվել տարիքի պատճառով։
https://www.instagram.com/p/CKjwXWynJ5J/?utm_source=ig_web_copy_link