Արդեն իսկ վաճառքում է «Technology & Science Dynamics TSD» ընկերության կողմից ներկայացված առաջին հայկական խելացի ժամացույցը՝ TSD Flex Smart Watch-ը:
Խելացի ժամացույցն ունի ժամանակակից տեսք, կարողանում է փոփոխել ինտերֆեյսի գույնը՝ կախված հագուստից, թույլ է տալիս զանգեր ընդունել, ինքնանկարներ անել, և այլն:
Հեղինակները նշում են, որ ժամացույցն ամբողջությամբ ստեղծվել է հայ մասնագետների կողմից:
Առաջին հայկական խելացի ժամացույցն ունի բավականին բարձր պարամետրեր՝ HD էկրան, 1,3 ԳՀց հաճախականությամբ MTK6580M պրոցեսոր, 512Մբ օպերատիվ հիշողություն, ներքին 8 Գբ հիշողություն, 5 Մպ տեսախցիկ և մարտկոցը՝ 400 մԱ/ժ: Ժամացույցն աշխատում է Android 5.1 օպերացիան համակարգով: 65 գրամ կշռող ժամացույցը հնարավորություն ունի միանալու wifi ցանցին:
Հայկական առաջին խելացի ժամացույցն արժի 95.000 դրամ։
Նշենք նաև, որ TSD Flex Smart Watch-ը ստեղծել է Technology & Science Dynamics TSD ընկերությունը, որն այս տարի ներկայացրել էր նաև հայկական սմարթֆոնը՝ ArmPhone-ը:
Սիրարփի Աղաբաբյան