«Disney+» սթրիմինգային ծառայությունը ռասայական կարծրատիպերի պատճառով սահմանափակել է մանկական հաշիվների հասանելությունը որոշել մուլտֆիլմերի։ Այժմ յոթ տարեկանից ցածր երեխաները չեն կարող դիտել «Փիթեր Փեն», «Ազնվազարմ կատուներ», «Դամբո», «Ջունգլիների գիրքը», «Լեդին եւ Թափառականը» մուլտֆիլմերը։
Մեծահասակների հաշիվների համար այդ ժապավենները հասանելի են, սակայն ուղեկցվում են նշմամբ այն մասին, որ ծրագիրը ներառում է բացասական պատկերում կամ դաժան վերաբերմունք մարդկանց, այս կամ յան մշակույթների ներկայացուցիչներին նկատմամբ։ «Disney+»-ի նախազգուշացման մեջ նշվում է նաեւ, որ այդ կարծրատիպերը ֆիլմերի արտադրության պահին սխալ են եղել եւ հիմա էլ շարունակում են սխալ մնալ։ «Այդ բովանդակությունը ջնջելու փոխարեն մենք ցանկանում ենք ընդունել դրա բացասական ազդեցությունը, դրանից դասեր քաղել եւ միասին սկսել առավել ներառական ապագա ստեղծել»,- ասված է նշման մեջ։
Ավելի վաղ «Disney+»-ը նախազգուշացումներ է ավելացրել մուլտֆիլմերում էթիկային չհամապատասխանող տեսարանների մասին։ Նմանատիպ նշումներ հայտնում են «Փիթեր Փեն», «Դամբո», «Երեւկայություն», «Լեդին եւ Թափառականը» ժապավեններից առաջ։