Ինչո՞ւ են COVID-19-ից մահացածներին թաղում փակ դագաղների մեջ
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ են COVID-19-ից մահացածներին թաղում փակ դագաղների մեջ

COVID-19-ից մահացածներին փակ դագաղների մեջ են թաղում ամենեւին ոչ այն պատճառով, որ նրանց աճյունները կարող են վտանգ ներկայացնել ուրիշների համար: Նման կարծիք իր YouTube ալիքում հայտնել է հայտնի մանկաբույժ եւ հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին:

«COVID-ի կրողի հուղարկավորությունը վտանգավոր է միայն այն պատճառով, որ դագաղի շուրջ հավաքված հարազատները խախտում են սոցիալական հեռավորությունը: Մահացածն ինքը չի կարող ինչ-որ մեկին վարակել»,- ասել է բժիշկը:

Նրա խոսքով` փակ դագաղը եւ հանգուցյալին հրաժեշտ տալու արգելքն իշխանությունների սխալ վարքի արտացոլումն են, որոնք բացատրական աշխատանք չեն տանում մարդկանց հետ: Մասնագետը հավելել է, որ հուղարկավորության ժամանակ անհրաժեշտ է դիմակ կրել եւ սոցիալական հեռավորություն պահպանել:

Նա նաեւ շեշտել է, որ հիվանդության առաջին նշանների ի հայտ գալուց արդեն 4-5 օր հետո COVID-ով վարակված անձը զգալիորեն ավելի քիչ վարակիչ է դառնում: Եվ հուղարկավորության ժամանակ կորոնավիրուսային վարակից մահացածի կողքին լինելը կյանքի համար վտանգ չի ներկայացնում. նրանք չեն կարող վարակվել դիակից:

med.news.am