Steptohealth.ru կայքը գրում է, որ եթե ցանկանում եք նիհարել, ապա պետք է զգույշ լինեք մրգերի ընտրության հարցում: Ոչ բոլոր մրգերը կօգնեն ազատվել ավելորդ քաշից: Կայքի փոխանցմամբ՝ գոյություն ունի հատուկ աղյուսակ, որտեղ ներկայացված է տարբեր մրգերի կալորիականությունը. օգտվելով դրանից՝ կարելի է հեշտությամբ հասկանալ, թե որ մրգերը կարելի է օգտագործել այն դեպքում, եթե ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Ընդհանրապես մրգերը շատ օգտակար են օրգանիզմի համար: Դրանք օրգանիզմն ապահովում են վիտամիններով, հակաօքսիդանտներով և այլ օգտակար նյութերով: Որոշ մրգեր, իրոք, կարող են օգնել ազատվել ավելորդ քաշից, քանի որ դրանք հագեցվածության զգացում են հաղորդում, օրգանիզմից դուրս են բերում վնասակար նյութերը, լավացնում են նյութափոխանակությունը, ազատում փորկապությունից:
Իհարկե, պետք է նաև հիշել, որ մրգերը ֆրուկտոզա են պարունակում, ինչը մեր օրգանիզմում վերածվում է էներգիայի: Ստացված էներգիան պետք է ծախսել, որպեսզի այն ճարպերի տեսքով չհավաքվի օրգանիզմում: Այդ պատճառով էլ դիետոլոգները նշում են, որ ավելի ճիշտ է մրգերն օգտագործել առավոտյան, քանի որ այդ ժամանակ մարսողությունը շատ արագ է տեղի ունենում: Տանձը, խնձորը, մանդարինն ու կիվին հենց այն մրգերն են, որոնք կօգնեն ձեզ նիհարել:
Աղյուսակում ներկայացված է, թե մրգերից յուրաքանչյուրի 100 գրամում որքան կալորիաներ են պարունակվում:
- ձմերուկ 15
- պամելո 26
- ելակ 27
- ազնվամորի 30
- դեղձ 30
- սեխ 30
- մոշ 35
- սալոր 36
- կարմիր հաղարջ 37
10 .տանձ 38
- լոռամրգի 41
- մանդարին 41
- խնձոր 45
- թուզ 47
- դեղձ 52
- նարինջ 53
- անանաս 55
- խաղող 61
- նուռ 62
- մանգո 73
- բանան 85
- ավոկադո 232