Մենք գնում ենք բիզնես լանչի մի քանի պատճառներով: Նախ՝ երբեմն բիզնես լանչի հրավերն ինքնաբերաբար է լինում: Մենք պարզապես ուզում ենք ոչ գրասենյակային միջավայրում քննարկել ինչ-ինչ հարցեր, որոնք գուցե ավելի հեշտ ու հարմար է քննարկել ոչ ֆորմալ: Սա երբեմն գիտակցված քայլ է՝ սառույցը կոտրելու, իսկ երբեմն ենթագիտակցական հրավեր: Քիչ չեն դեպքերը, երբ բիզնես լանչն ընդամենը ժամանակի խնայողություն է:
Բիզնես լանչի նրբությունների մասին ենք զրուցում Էթիկետի բարձրագույն դպրոցի հիմնադիր Արփի Օսկանյանի հետ:
–Ե՞րբ է ընդունված բիզնես լանչ իրականացնել:
-Անունը մեզ հուշում է, որ դա անցկացվում է լանչի ընթացքում։ Սակայն սա նաև հուշում է մեզ, որ ի տարբերությում գործարար ընթրիքի գործարար լանչը ենթադրում է ժամանակի սահմանափակում, ինչի մասին ոչ մի դեպքում մոռանալ չի կարելի։
–Սովորաբար հարցերի ի՞նչ խորության ու շրջանակի դեպքում է ճիշտ բիզնես լանչ անելը:
-Եթե գործարար ընթրիքը կարող է ենթադրել ռազմավարական, բանակցային, հեռանկարային հարցերի քննարկում, ապա լանչի ընթացքում առավելապես քննարկվում են ընթացիկ և անհետաձգելի աշխատանքային հարցեր։
–Կա՞ տարբերություն՝ ով կհրավիրի:
-Այստեղ առավելապես կարևոր է, որ առկա լինի օրակարգ։
–Ունի արդյոք բիզնես լանչը դրեսկոդ:
-Իհարկե։ Եվ քանի որ դա հանդիպում է, որը տեղի է ունենում աշխատանքային օրվա ընթացքում, ապա դրես կոդը համպատասխանում է աշխատանքային առօրյաի դրես կոդին։
–Ի՞նչ ուտել, ինչի՞ց զերծ մնալ:
-Քանի որ լանչի ժամանակը սահմանափակված է, ապա կարևոր է պատվիրել այն ինչ կարելի է այդ սահմանափակ ժամանակում ուտել։ Խորհուրդ է տրվում զերծ մնալ խմիչքից, սակայն այս հարցում պետք է ելնել իրավիճակից։ Ցանկացած դեպքում դա չի կարող գերազանցել մեկ բաժակը։
–Ո՞վ է վճարում:
-Որպես կանոն վճարում է հրավիրողը։ Սա գրեթե միշտ գործող կանոն է։