Բաղադրիչներ
1 լավաշ
100 գ երշիկ
100 գ խոզապուխտ
2 պոմիդոր
3 – 5 հատ սունկ
200 գ քերած պանիր
1/2 հատ քաղցր պղպեղ
Սոխ
1 թթու վարունգ
Կետչուպ կամ տոմատի սոուս
8 շերտ խոզապուխտ
Աղը, պղպեղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Լավաշը բացել և վրան քսել կետչուպ և 150 գ պանիր: Վրան լցնել մանր կտրտած երշիկը, խոզապուխտը, պոմիդորը, սոխը, քաղցր պղպեղը, թթու վարունգը, սունկը և մաղադանոսը և : Մնացած պանիրը լցնել այդ ամենի վրա: Լավաշը փաթաթել ռուլետի նման և վրան շերտով խոզապուխտ դնել: Այն դնել փայլաթիթեղի կամ պերգամենտային թղթի մեջ և դնել ջեռոցը: Եփել 15 -20 րոպե:
Բարի ախորժակ: