Հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը, որը վերջերս երկրորդ անգամ մայր է դարձել, լուսանկար է հրապարակել որդու հետ։
Իր Instagram-ում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկն ու որդին ջերմ գրկախառնված են։ Արեւիկն արձակել է ուղիղ հարդարված վարսերը, նախընտրել՝ մեղմ շպար։ Հաղորդավարուհին կրում է զոլավոր վերնաշապիկ, կաշվե տաբատ։ Հրապարակմանը կից նա կատարել է հետեւյալ գրառումը․ «Սեր, սեր, սեր»։