Փոքր ժամանակ մեզ լիքը առակներ են փոխանցում՝ տարբեր պատմությունների տեսքով: Հասակ ենք առնում, մոռանում ենք դրանք, կամ էլ մոռացության տալիս: Դրանցից շատերը կարևոր հաղորդագրություն ունեն, որ պետք են հատկապես հասուն տարիքում:
Այդ հաղորդագրություններից շատ են Եզոպոսի առակներում: Դրանցից հայտնիներից է նապաստակի և կրիայի պատմությունը: Սա անհավասար ուժերի պայքարի մասին է, որ արդյունքում հաղթում է համառը, հետևողականն ու նպատակասլացը, այլ ոչ նա, որ մրցավազքի սկզբում ակնհայտ ուժեղն էր:
Դանի Ռոդռիկի գրվածքներից էի կարդում, որում զուգահեռներ է տանում առակների և տնտեսական մոդելների միջև: Տնտեսական մոդելների հեղինակներն են պնդում, որ իրենց մոդելները ունիվերսալ չեն և դրանց կիրարկման արդյունավետությունը կախված է տարբեր հանգամանքներից: Օրինակ, պարտադիր չէ, որ օտարերկրյա կապիտալի ներհոսքը հանգեցնի երկարաժամկետ տնտեսական աճի, կամ նվազագույն աշխատավարձի շեմ սահմանելը՝ զբաղվածության նվազման (կամ գործազրկության աճի):
Հարվարդի համալսարանում տնտեսագիտություն ուսանածները սա շատ լավ գիտեն: Ի տարբերություն մեր համալսարանների, այստեղ և այլ արևմտյան համալսարաններում առաջին հերթին մտածել են սովորեցնում: Այստեղ ասում են, որ երկինքը սահմանն է, այսինքն ամեն ինչի հնարավոր է հասնել: Սակայն, չկան հստակ բանաձևեր, չկան կանխորոշված հաջողության դեղատոմսեր: Ամեն բանաձևի կողքին պետք է ավելացնել “it depends” (այսինքն դա հարաբերական է): Մի բան է վստահաբար հաստատուն, հաղթում է կամայինը, համառը, հետևողականն ու նպատակասլացը: Մեր երկրին նման առաջնորդություն է պետք, որ հնարավություն կստեղծի դուրս գալու այս մեծ ու խորը փոսից:
Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:
Փոքր ժամանակ մեզ լիքը առակներ են փոխանցում՝ տարբեր պատմությունների տեսքով: Հասակ ենք առնում, մոռանում ենք դրանք, կամ էլ…
Опубликовано Hovhannes Avetisyan Суббота, 6 февраля 2021 г.