Մեկնարկը կարող է տեղի ունենալ արդեն այս տարի:
SpaceX-ը պաշտոնապես հայտարարել է իր Falcon 9 հրթիռի արձակման ծրագրերի մասին, որի անձնակազմով ամբողջությամբ տեղափոխվելու են քաղաքացիական անձինք: Սա կլինի առաջին լիովին առևտրային առաքելությունը, ինչը սկիզբ է տալիս զբոսաշրջային թռիչքներ դեպի ուղեծիր:
«SpaceX-ը մտադիր է ոչ շուտ, քան այս տարվա վերջին եռամսյակին Falcon 9 հրթիռ արձակել Inspiration4 ծրագրի ներքո»,- ասված է ընկերության հայտարարության մեջ։
Ենթադրվում է, որ առաքելության անձնակազմը բաղկացած է լինելու չորս մարդուց, որոնցից մեկը կլինի 37-ամյա միլիարդատեր և Shift4 Payments-ի ղեկավար Ջարեդ Այզակմանը: Անձնակազմի մնացած մասը հայտնի կդառնա ավելի ուշ:
Ամբողջ թիմը խորը մարզում և նախապատրաստություն կանցնի թռիչքից առաջ: Նրանք ստիպված կլինեն տիրապետել ուղեծրերի մեխանիկային, անցնել սթրեսի տարբեր թեստեր և սովորել, թե ինչպես են աշխատում միկրոգրավիտացիայի և զրոյական ծանրության պայմաններում:
Մեկնարկը պլանավորված է Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանից: Falcon 9 արձակող մեքենան Dragon տիեզերանավը դուրս կբերի Երկրի ուղեծիր, որտեղ անձնակազմը կմնա մի քանի օր՝ յուրաքանչյուր 90 րոպեն մեկ պտտվելով Երկրի շուրջ, այնուհետև վայրէջք կկատարի Ֆլորիդայի ափերի մոտ:
Սիրարփի Աղաբաբյան