Այս պատմությունը շատ քչերը գիտեն, իսկ ավելի ստույգ համարյա մարդ չգիտի․ Նարեկ Մալյան
Advertisement 1000 x 90

Այս պատմությունը շատ քչերը գիտեն, իսկ ավելի ստույգ համարյա մարդ չգիտի․ Նարեկ Մալյան

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այս պատմությունը շատ քչերը գիտեն, իսկ ավելի ստույգ համարյա մարդ չգիտի:

1-ին լուսանկարում Հովակիմ Լազարյանն է՝ մեծահարուստ, Մոսկվայի Լազարյան ճեմարանի հիմնադիր, 2-րդ լուսանկարում նրա դուստրն է՝ Մարիա Լազարյանը (ամուսնու ազգանունով Դալաքյան, Դելյանովա): 3-րդ լուսանկարում Մարիա Լազարյանի որդիներից մեկն է՝ Իվան Դելյանովը ով ամբողջ կյանքում աշխատել է ռուսական արքունիքում և եղել է Ռուսական կայսրության կրթության նախարարը: 5-րդ նկարում Իվան Դելյանովի եղբոր՝ Նիկոլայ Դելյանովի թոռնուհին է՝ Նատալիա Ալեքսանդրովնա Գոլիցինան, իսկ ամենահետաքրքիր նկարը 4-րդն է:

4-րդ նկարում Նատալիայի ամուսինն է՝ ուշադրություն! Ալեքսանդր 3 կայսրի թոռը՝ Վասիլի Ալեքսանդրովիչ Ռոմանովը: 6-րդ նկարում ես պեղեցի ու գտա այս զույգի միակ զավակին՝ Մարինա Վասիլևնա Ռոմանովային ով ապրում է ԱՄՆ-ում և հանդիսանում է Լազարյանների և Ռոմանովյան արքայատոհմի ժառանգը: Մարինան ունի 3 դուստր և մեկ որդի, ով ի դեպ լրագրող է:

Ստացվում է, որ ռուսական Ռոմանով արքայատոհմի ողջ մնացած վերջին ժառանգների երակներում հոսում է հայ մեծ բարեգործ Լազարյան ճեմարանի հիմնադիր Հովակիմ Լազարյանի արյունը»: