
Բրիտանացի բժիշկ-թերապեւտ Ալկա Պատելը Express պարբերականին ներկայացրել է վերահաս ինֆարկտի մասին «հուշող» անսովոր մի ախտանշանի մասին։ Մասնագետը նշել է, որ եթե մարդը երբեք ատամների հետ խնդիր չի ունեցել, սակայն անակնկալ կերպով նրա մոտ սկսվել է ատամնացավ, ապա հնարավոր է, որ դա կապված լինի վերահաս «ինֆարկտի» վտանգի հետ։
«Դա կապված է թափառող նյարդի հետ, որը ձգվում է գլխուղեղից մինչեւ սիրտ եւ անցնում նաեւ ծնոտի շրջանով»,- պարզաբանել է բժիշկ Պատելը։