Ծխելու հետ կապված խնդիրներից աշխարհում յուրաքանչյուր 8 վայրկյանը մեկ մի մարդ է մահանում: Դուք հավանաբար բազմիցս լսել եք այդ մասին: Բայց, ահա, մի քանի հետաքրքիր փաստ ծխելու վերաբերյալ, որոնց մասին գուցե չգիտեիք.
1. Ծխելը հանգեցնում է սթրեսի, այլ ոչ թե` ազատում դրանից
Ծխողները կարծում են, որ այս սովորությունն օգնում է իրենց հաղթահարել սթրեսը, սակայն իրականում հակառակն է. նրանք սթրեսից ավելի շատ են տառապում, քան երբեւէ ծխածները եւ ծխելը թողածները միասին վերցրած: Ավելին, ծխողներն իրականում ավելի հաճախ են նյարդայնանում մանրուքներից, որոնց չծխողներն ուշադրություն չէին դարձնի:
2. Յուրաքանչյուր երկրորդ ծխողը մահանում է ծխելու հետ կապված խնդիրներից
20-րդ դարի ընթացքում աշխարհում ծխելը շուրջ 100 միլիոն մարդու մահվան պատճառ է դարձել. դա մոտավորապես 10 անհետացած մեգապոլիս է: Ավելին, յուրաքանչյուրը երկրորդ ծխող մահանում է ծխելու հետ կապված խնդիրներից: Ըստ որոշ տվյալների` փորձ ունեցող յուրաքանչյուր տասներորդ ծխող մահանում է քաղցկեղից: Հենց ծխելն է հանգեցնում քաղցկեղի ամենատարածված տեսակի` թոքերի քաղցկեղի զարգացմանը տղամարդկանց շրջանում, որը միջինում 10-12 առողջ տարի է խլում կյանքիցի:
3. Ծխախոտի ծուխը սպանում է չծխողներին
Մարդկանց մոտ, ովքեր ապրում կամ աշխատում են ծխողների հետ, թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկը բարձր է 22 տոկոսով: Ծխողների կանանց մոտ քաղցկեղի այս տեսակի զարգացման ռիսկը երկու անգամ ավել է, քան չծխողների կանանց մոտ: Տուժել կարող են նույնիսկ բազմաբնակարան շենքերի բնակիչները. եթե մեկը ծխում է մուտքի կամ վերելակի մեջ, մնացած բոլորը կարող են հիվանդանալ կամ նույնիսկ մահանալ ծխելու հետ կապված հիվանդություններից:
4. Երեխաները տուժում են մեծահասակների ծխելուց
Հղիության ընթացքում տարեկան մոտ 50 միլիոն կին է ստիպված շնչել ծխախոտի ծուխը: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ այդ ծուխը բացասաբար է անդրադառնում պտղի վրա եւ կարող է նաեւ վաղաժամ ծննդաբերության, վիժման, պտղի մահվան կամ անբավարար քաշի հանգեցնել: Հետազոտությունների համաձայն` ծխող ծնողների երեխաներն ավելի են հակված նորածնի հանկարծակի մահվան համախտանիշին, ինչպես նաեւ` շնչառական հիվանդություններին եւ առողջության եւ զարգացման հետ կապված այլ խնդիրներին:
5. Ծխելը թողնելն այնքան էլ դժվար չէ, ինչպես շատերը կարծում են
Ծխողներից շատերը կարծում են, որ երբեք չեն կարողանա թողնել ծխելը, սակայն իրականում ամեն ինչ շատ ավելի հեշտ է: Ըստ տարբեր տվյալների` ծխողների 95 տոկոս անմիջապես հրաժարվում է ծխելուց, երբ սրտամկանի ինֆարկտի է բախվում:
news.am