«Դեմո» խմբի նախկին մենակատար Սաշա Զվերեւան Instagram-ում հայտնել է, որ իր հայտնիության գագաթնակետին գտնվելու ընթացքում տառապել է թմրամիջոցներից կախվածությունից։
Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել 2000-ականների սկզբին, երբ ինքը 20 տարեկան էր։ Սաշա Զվերեւան կոկաին օգտագործել է կես տարի։ «Իսկ հետո սեփական ցանկությամբ քայլ կատարեցի լույսի կողմը»,- հիշել է նա։
Սաշա Զվերեւան նշել է, որ թմրամիջոցներից հրաժարումն իրեն հեշտ է տրվել, հիմա նա նաեւ չի ծխում։ Նախկին երգչուհին ապրում է ԱՄՆ-ում եւ մեծացնում է չորս երեխաներին։