10 տարտամ խորհուրդ
1.Զգուշացեք, հաճախ դեպրեսիայով թելադրվող ձեր ատելությունները դուք շփոթում եք ձեր իրական ատելությունների հետ:
2.Մի վստահեք սիրուն, վստահեք իրար և սերը կիմանա ինչպես դիրքավորվել ձեր մեջ:
3.Հուսահատվելիս գլխավորը ձեր հուսահատությունից առաջ չընկնելն է:
4.Իսկական սերը ձևակերպելու համար դուք պետք է երջանիկ սիրո թեման փակեք:
5.Դուք նախկինին նախկին կարող եք դարձնել միայն նրա հանդեպ ձեր զգացումները երազելով, բայց ոչ` նրան:
6.Այնուամենայնիվ, գրեք այնպես, ասես Աստծո համար եք գրում:
7.Գիտե՞ք ինչու է ճշմարտությունն անհնար ամբողջ աշխարհի համար՝ յուրաքանչյուրը համոզված է, որ այնպես, ինչպես իրեն են սիրել, ուրիշին չեն սիրի: Մի խաբեք ձեզ:
8.Ձեր գինը կընկնի, եթե ձեզ սիրել է մեկ հոգի, բայց դուք կդառնաք անգին, եթե այդ սերը լինի անկրկնելի…
9.Սիրեք ինքներդ ձեզ, քանի դեռ ձեզ հետ դրա հակառակը չի արել մերձավորը…
10.Երբ ի սկզբանե ծնողներ չեք ունեցել, հավատացեք, բնավ կարևոր չէ, թե ինչ չեք ունեցել ի վերջո:
Մհեր Արշակյանի ֆեյսբուքյան էջից:
10 տարտամ խորհուրդ
1.Զգուշացեք, հաճախ դեպրեսիայով թելադրվող ձեր ատելությունները դուք շփոթում եք ձեր իրական…
Опубликовано Mher Arshakyan Суббота, 6 февраля 2021 г.