«Համալսարանի թեմայով իմ վերաբերմունքը վերավերում է պրակտիկ մասնագիտություն ստանալու համար էնտեղ ընդունվողներին, եթե մարդը գիտությամբ է ուզում զբաղվել՝ առանց համալսարաններ հնարավոր չէ». Վահրամ Միրաքյան
Advertisement 1000 x 90

«Համալսարանի թեմայով իմ վերաբերմունքը վերավերում է պրակտիկ մասնագիտություն ստանալու համար էնտեղ ընդունվողներին, եթե մարդը գիտությամբ է ուզում զբաղվել՝ առանց համալսարաններ հնարավոր չէ». Վահրամ Միրաքյան

Վահրամ Միրաքյանի էջից:

Վերջերս մեկի հետ հարցազրույց էի անում, 6-րդ տարին էր սովորում, բայց դեռ մասնագիտությամբ չէր աշխատել ու մասնագիտության թեմայով պրակտիկ փորձ չուներ:

6-րդ տարին, պատկերացնու՞մ եք: Մենք 6 շաբաթով դասերին երաշխիք ունենք, որ 6 շաբաթում պրակտիկ աշխատելու են ու արդյունք են ունենալու: Եթե չունեցան՝ գումարը հետ ենք տալիս: Իսկ համալսարանը 6 տարի մարդուց ժամանակ է խլում, գիտելիքի փոխարեն անպետք ինֆորմացիա է լցնում գլուխները, հետո էլ անտեր բաց է թողնում շուկա, առանց պատասխանատվության:

Մենք էսքան խոսում ենք, որ մեր համալսարանները մրցունակ չեն, համալսարանները հետ են մնացել աշխարհի տնտեսության, նույնիսկ մեր կիսամեռած տնտեսության տեմպից, բայց իրենք մեկա չեն փոխվում:

Ինչու՞ մեր համալսարանները չեն փոխվում:

Որովհետև փքխվելու պատճառ չունեն, սա իրենց համար իդեալական մոդել է

  1. Բացարձակ չունեն որևէ պատասխանատվություն ավարտողի նկատմամբ (որոշ դասախոսների անձնական պատասխաատվությունը չհաշված): Այսինքն, եթե ուսանողն ավարտեց ու աշխատանք չգտավ՝ թքած: Ոնց որ ռեստորանում քեզ վատ սնունդ տան, դու հաճույք ստանալու փոխարեն թունավորվես, բայց ռեստորանը բան չփոխի: Ռեստորանի դեպքում դժվար է չէ՞ պատկերացնել: Իսկ մեր համալսարաններն ըդենց են անում:
  2. Մեկ անգամ վաճառում են ու 4-6 տարի ֆիքսված շահույթ են ստանում ուսանողից, ինչու՞ պետքա մտածեն ընթացիք բարձր սպասարկման մասին, մեկա վաճառքն արել են, իսկ կիսատ թողելը հաճախորդի/ուսանողի համար է սթրես, քանի որ հեղինակություն է բարձրագույն ավարտելը:

Մեր համալսարաններն ազգային ներուժի ամենամեծ մսխողն են, եթե հաշվենք, որ ամեն տարի մոտ 80-100 հազար երիտասարդ անիմաստ իր տարիներն է վատնում այնտեղ (գոնե մեծ մասը), բայց մեկա համալսարանները չեն փոխվում, չեն ուզում լավանալ: Ինչու՞: Որովհետև էս մոդելն իրենց համար ամենակոմֆորտն է, չփոխվելու ու շահույթ ստանալու համար:

6 տարի Կառլ, 6: Մեզ մոտ 1 շաբաթ պրակտիկ արդյունք չի լինում, մենք մեզ ճղում ենք, իսկ համալսարանը 6 տարի թքած ունի, որ ուսանողը պրակտիկ գիտելիք կամ փորձ չի ստանում:

ՀԳ, Համալսարանի թեմայով իմ վերաբերմունքը վերավերում է պրակտիկ մասնագիտություն ստանալու համար էնտեղ ընդունվողներին, եթե մարդը գիտությամբ է ուզում զբաղվել՝ առանց համալսարաններ հնարավոր չէ:

Վերջերս մեկի հետ հարցազրույց էի անում, 6-րդ տարին էր սովորում, բայց դեռ մասնագիտությամբ չէր աշխատել ու մասնագիտության…

Опубликовано Վահրամ Միրաքյան Четверг, 11 февраля 2021 г.



Նման նյութեր